Рубрика: մայրենիի ստուգատես

Աշխատանք 2.

Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Ամաչկոտ տղա։

Հուզված երեխա։

Հոգնած պապիկ։

Լուսավոր սենյակ։

Ճաշոտ սեղան։

Քաղցր ելակ։

Գլուխ տալ։

Վախկոտ նապաստակ։

ամուր աթոռ։

Դանդաղաշարժ կրիա։

Մեծ արջուկ։

Ձեռքի ժամացույց

Рубрика: մայրենիի ստուգատես

Մայրենի ստուգատես։ Աշխատանք 3

Հարցազրույց ճամփորդության մասին Ռաֆայելի հետ։

Ռաֆայել, բարև, ինչպե՞ս ես։

Դու սիրու՞մ ես մասնակցել դպրոցական ճամփորդություններին։

Ո՞ր ճամփորդություններին ես մասնակցել չորրորդ դասարանում։

Քեզ դուր եկա՞վ Արատեսը։

Այնտեղ լա՞վ անցավ ժամանակը։

Արատեսում ո»ր վայրն է քեզ ամենից շատ դուր գալիս։

Դու լողացե՞լ ես Արատես գետում։

Ի՞նչ կա քո ճամփորդական պայուսակում։

Դու ունե՞ս քնապարկ։

Այս տարի մասնակցելու՞ ես Արտանիշի ճամբարին, որը Սևանի ափին է լինելու։

Рубрика: մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես։ Աշխատանք երկու

Խոսող ելակը

Կար-չկար մի տղա կար։ Նա ելակ ցանեց, հետո ելակը աճեց։ Տղան ուզում էր նրան ուտել, բայց ելակը սկսեց խոսել․

-Մի՛ կեր ինձ։

-Ո՞նց ես դու խոսում։

-Երկար պատմություն է։

-Լավ։

-Արի ընկերանանք։

-Արի։

Նրանք լավ ընկերներ էին, բայց հետո տղան սովածացավ, չդիմացավ ու ելակը կերավ։

Рубрика: մայրենիի ստուգատես

Թեստ 4

1 Ուշադիր կարդա՛, լրացրո՛ւ բաց թողնված տառերը և նախադասությանը համապատասխանեցրու գործողություն ցույց տվող բառերը:

Առաջներում, երբ դեռ ժամացույց գոյություն չուներ, մարդիկ չէին կարողանում որոշել օրվա ժամը:

          Շատ ժամանակ անց, ինչ-որ մեկը մի հրաշալի բան հորինեց: Երբ արևը փայլեց, նրա հար.. տարածության կենտրոնում մի փայտե ձող էր խրում և նշում, թե փայտի ստվերն ուր է ընկնում: Ստվերի դիրքը գետնի վրա փոխվում էր ճիշտ այնպես, ինչպես մեզ լավ ծանոթ ձեռքի ժամացույցի վրա սլաքն է տեղաշարժվում: Դրա օրինակով մարդիկ ստեղծել են արևի ժամացույցը: Նրանք մի կլոր սկավառակի վրա թվեր էին նշում, իսկ կենտրոնում տեղադրում էին երկար ձող: Ձողի ստվերն ընկնում էր նշված թվի վրա՝ ցույց տալով ժամը:

          Սակայն արևի ժամացույցը մի մեծ թերութություն ուներ. այն անօգտագործելի էր ամպոտ օրերին և գիշերային ժամերին:

          Տարիներ անց մարդիկ սկսեցին ժամը որոշել մոմի միջոցով: Մոմի վրա իրարից հավասար հեռավորության վրա գծեր էին անում և պատրույգը վառում: Մոմը այրվելով հաջորդ գծին էր հասնում որոշակի ժամանակում: Մոմի ժամացույցները նաև առաջին զարթուցիչներն էին: Կոշիկը ամրացվում էր մեխին, իսկ մեխը խրվում էր մոմի այն մասում, որ ժամին մարդը ցանկանում էր արթնանալ: Բնականաբար, երբ մոմը հալվելով հասնի մեխին, կոշիկը ցած կընկնի, և մարդն այդ ձայնից կարթնանա:

Ավելի ուշ հորինվեց ջրի ժամացույցը: Մի անոթի մեջ, որի տակ շատ փոքրիկ անցք էր բացված, ջուր էր լցվում: Երբ անոթը դատարկվում էր, հայտնի էր դառնում, թե ինչքան ժամանակ է անցել: Ապա ջուրը փոխարինեցին ավազով: Ավազը, ի տարբերություն ջրի, ոչ սառչում է, ոչ էլ գոլորշիանում: Շատ նեղ անցքով իրար միացած երկու գնդաձև անոթներից մեկի մեջ ավազ էր լցվում: Հաշվարկն արվում էր այնպես, որ մեկ ժամվա ընթացքում ավազը մի անոթից մյուսը լցվի:

Ավազի ժամացույցը կարելի է տեսնել նաև մեր օրերում:

Հայտնի չէ, թե ով և երբ է հայտնագործել առաջին մեխանիկական ժամացույցը, բայց այսօր արդեն բոլորը ժամացույց ունեն և առանց դժվարության միշտ կարողանում են ժամը որոշել:

2 Ո՞րն է տեքստում հանդիպող թերություն բառի հականիշը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

ü  նորություն

ü  առավելություն

ü  հաջողություն

ü  բարդություն

3 Տեքստում հանդիպող ո՞ր բառն է նշանակում խորունկ աման:

ü  անոթ

ü  սկավառակ

ü  ձող

ü  պատրույգ

4 Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ գրված նրա տեսակը՝ ըստ կազմության: Ընդգծի՛ր կարմիրով:

ü  ժամացույց- հոդակապով բառ

ü  գիշերային-վերջածանցավոր բառ

ü  գնդաձև- բարդ բառ

ü  ամպոտ- նախածանցավոր բառ

5 Ինչո՞ւ էր ավազի ժամացույցը ավելի հարմար, քան ջրինը: Կանաչով ներկի՛ր ճիշտ պատասխանը:

ü  Ավազը ավելի ճիշտ է ցույցտ տալիս ժամը:

ü  Ջուրը ավելի քիչ ժամեր կարող է ցույց տալ, քան ավազը:

ü  Ջուրը կարող է սառչել կամ գոլորժիանալ, իսկ ավազը՝ ոչ:

ü  Ավազի ժամացույցը նաև զարթուցիչ է:

6 Ավելացրո՛ւ պակասող կետադրական նշանը։

Հաշվարկն արվում էր այնպես, որ մեկ ժամվա ընթացքում ավազը մի անոթից մյուսը լցվի։